Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանը իր ցանկությունները իրականության տեղ է մատուցում»


«Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հայտարարությանը:

«Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից», - ընդգծել է Քոչարյանը իր մեկնաբանություններում, որը տարածել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG