Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը բարձր է գնահատում Շվեյցարիայի միջնորդական ջանքերը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ`Նալբանդյանը նշել է, որ հայ - շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն` ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյաններում:

Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղարը վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնմամբ, եւ դրանով էր պայմանավորված Երեւանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Նալբանդյանը եւ Մաուրերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:

Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պետեր Մաուրերը այցելել է նաեւ ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոց, ուր հանդես է եկել Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG