Մատչելիության հղումներ

Լավրովը հուսով է, որ Ալմաթիում եւս մեկ քայլ կարվի


Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով
Նա հույս է հայտնել, թե հուլիսի կեսին Ալմաթիում նախատեսված ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ բանակցային գործընթացը առաջ տանելու եւս մեկ քայլ կարվի` միջնորդները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին:

«ԱՊՀ-ի տարածքում պահպանվող սառեցված հակամատություններ կան, առաջին հերթին` դա Ղարաբաղյան հակամարտությունն է, որի կարգավորման գործընթացում Ռուսաստանն աշխատում է իր ակտիվ մասնակցությունը բերել», - հայտարարել է Լավրովը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` հայաստանցի եւ ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ անցկացրած 6 հանդիպումները:

Հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաեւ Վրաստանի հետ իրենց հարաբերություններին եւ հույս հայտնել, թե «մի օր ժողովրդավարական ընտրությունների միջոցով Վրաստանի ժողովուրդը իշխանության կբերի քաղաքական գործիչների, որոնք ավելի շատ հենց ազգի շահի մասին կմտածեն»:

Սերգեյ Լավրովի խոսքերով` Վրաստանի այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը «քաղցր պտուղներ չի տալիս»: «Այնինչ Ռուսաստանը ցանկանում է, որ երկու ժողովուրդների միջեւ կապը զարգանա: Եվ դրա համար անում ենք ամեն ինչ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը եւ մատնանշել Վերին Լարսի անցակետի բացումը, Թբիլիսի - Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթներին ռուսական կողմի տված համաձայնությունը: Նա վստահեցրել է, որ եթե վրացական կողմը հետաքրքրված լինի, իրենք պատրաստ են նաեւ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ կանոնավոր չվերթների վերականգնմանը:

«Հիմա գնդակը դաշտի վրացական հատվածում է», - հատարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ռուսաստանը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ 2006 թվականի աշնանից` երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառով, ինչն է'լ ավելի սրվեց 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG