Մատչելիության հղումներ

Սեմնեբի. «Հարավային Կովկասի իրավիճակը անկանխատեսելի է մնում»


Հարավային Կովկասը շարունակում է մնալ փոփոխականությամբ եւ անկայունությամբ բնութագրվող տարածաշրջան, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այսօր ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սեմնեբին համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է ներգրավված մնա տարածաշրջանում, հատկապես` հակամարտությունների կարգավորման եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ոլորտներում:

Նա ասել է, թե հակամարտությունների կարգավորման եւ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերիշխանության ամրապնդման ուղղությամբ Եվրամիության գործադրած ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն միջազգային հանրության համաձայնեցված ջանքերի դեպքում, եւ «ԵԱՀԿ-ի դերը ծայրաստիճան կարեւոր է այդ առումով»:

«Չկարգավորված հակամարտությունները Հարավային Կովկասում թիվ մեկ սպառնալիքներն են տարածաշրջանային կայունությանը, քանի որ ստատուս քվոն անկայուն է ըստ էության եւ ահագնացման վտանգներ է պարունակում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առանձնահատուկ մտահոգության առարկա է. շփման գծի երկայնքով վերստին տեղի են ունենում մահաբեր միջադեպեր», - հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG