Մատչելիության հղումներ

logo-print

Ներսես Գալստյանը չի ընդունում Հոլիվուդում 4 հայերի սպանության մեղադրանքը


Լոս Անջելեսում 4 հայերի սպանության եւ եւս 2-ին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող Ներսես Գալստյանը երեքշաբթի օրը դատարանում չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքը:

Ըստ իրավապահների` այս տարվա ապրիլի 3-ին Գալստյանը Նորթ Հոլիվուդի «Հոթ սփոթ» ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից մահացած մի ծանոթի ծննդյան օրվան նվիրված հավաքույթին, որի ընթացքում վիճաբանության մեջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, ապա ի վերջո վրդովվել եւ կրակոցներ է արձակել` սպանելով ու վիրավորելով մարդկանց:

Միջադեպի հետեւանքով սպանվել են 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը: Ոստիկանությունը պարզել է, որ նրանց մեծ մասը նույնպես ծագումով հայաստանցիներ էին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` դատախազները առայժմ չեն որոշել` պահանջե՞ն արդյոք ամբաստանյալի համար մահապատիժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG