Մատչելիության հղումներ

Նիդերլանդները` եզրափակիչում


Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության կիսաեզրափակիչում երեքշաբթի օրը Նիդերլանդների հավաքականը 3:2 հաշվով հաղթանակ տարավ Ուրուգվայի թիմի նկատմամբ եւ հուլիսի 11-ին հանդես կգա եզրափակիչում:

Եզրափակիչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա չորեքշաբթի օրը կայանալիք Իսպանիա - Գերմանիա հանդիպման արդյունքում, հետեւաբար` արդեն իսկ հստակ է, որ աշխարհի գավաթը կուղեւորվի Եվրոպա, եւ պատմության մեջ առաջին անգամ եվրոպական թիմը կհաղթի այլ աշխարհամասում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Նիդերլանդները Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող մրցաշարին մասնակցող միակ թիմն է, որ պարտություն չի կրել, ավելին` հաղթանակ է տարել մինչ այժմ անցկացված բոլոր 6 հանդիպումներում:

Հոլանդացիները երրորդ անգամ են հանդես գալու աշխարհի առաջնության եզրափակիչում. 1974 եւ 1978 թվականներին եզրափակիչ հանդիպումներում նրանք պարտվել են, համապատասխանաբար, գերմանացիներին եւ արգենտինացիներին:

Ուրուգվայը հուլիսի 10-ին երրորդ տեղի համար խաղում կհանդիպի երկրորդ կիսաեզրափակիչի պարտվողի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG