Մատչելիության հղումներ

logo-print

Թեստային համակարգին անցնելուց հետո, հայոց լեզու եւ գրականություն առարկայից բացի, մեծ թվով դժգոհություններ ու բողոքարկումներ գրանցվում են մաթեմատիկայից: Անցյալ տարվա համեմատ` գրեթե չի փոխվել միջին գնահատականը, բարձր եւ ցածր միավորներ հավաքածների թիվը, սակայն 6 տոկոսով ավելացել է դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը:

Հուլիսի 6-ին Հայաստանում քննություն էր հանձնում 15 դիմորդ, իսկ Ղարաբաղում` 385: Քննություն հանձնած դիմորդները դժգոհում էին հանրակրթության ցածր մակարդակից, ուսուցիչներից, դասագրքերի որակից, ինչպես նաեւ խրթին ու շփոթեցնեղ թեստերից:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում նշում են, որ խնդիրը ոչ թե թեստերն են, այլ դիմորդների գիտելիքները: Մարզերում եւ Երեւանում անցկացված ընթացիկ գնահատումներն, ըստ կենտրոնի ղեկավարության, ցույց են տվել, որ «հանրակրթության վիճակն աղետալի է»:

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում քննություն հանձնողներից շատերը Ջավախքից էին: Նրանք նշեցին, որ իրենց մոտ խնդիրները շատ ավելի լուրջ են. ծրագրերն անհամապատասխան են, չկան լավ մասնագետներ, բացի այդ, իրենք Հայաստանից ոչ դասագրքեր են ստանում, ոչ էլ քննություններին նախապատրաստվելու նպատակով ստեղծված ուղեցույցներ:

XS
SM
MD
LG