Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահ ընտրվեց Բրոնիսլավ Կոմորովսկին


Լեհաստանում հրապարակվել են արտահերթ նախագահական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց` կիրակի օրը անցկացված երկրորդ փուլում քվեների 53.01 տոկոսով հաղթել է Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին, իսկ նրա մրցակից, ընդդիմության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին ստացել է ձայների 46.99 տոկոսը:

Արտահերթ ընտրությունները Լեհաստանում հայտարարվեցին ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիաաղետից հետո, որի 96 զոհերի թվում էին երկրի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա տիկինը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG