Մատչելիության հղումներ

Գրականության վիրտուալ գրադարանը


«Գրանիշ» գրական բլոգը հայկական բլոգային տարածքում հայտնվեց մոտ կես տարի առաջ, բայց հասցրել է դառնալ ամենաշատ այցելուներ ունեցող ու ամեն օր թերթվող վիրտուալ օրագրերից մեկը: «Զգում էի, որ ինտերնետը գրականությունը քարոզելու, ժամանակակից հայ գրողների գործերը տարածելու լավ գործիք է», - պատմեց բլոգի հիմնադիր ու վարող Կարեն Անտաշյանը:

«Գրանիշ»-ը սկզբնապես ստեղծվել էր մի քանի գրող ընկերների ստեղծագործությունները տեղադրելու համար, հետո նախագիծը մեծացավ ու դարձավ ինտերնետում հայկական ժամանակակից գրականության տարածք. այնտեղ հայտնվեցին նաեւ հայ դասականների ստեղծագործություներ, գրական տարբեր գործերի թարգմանություններ, ակնարկներ, գրախոսություններ, էսսեներ եւ այլն:

«Մենք ծավալի խնդիր չունենք, սակայն քանի որ ինտերնետային լսարանը մեծ ծավալի գործեր չի կարդում, այդ առումով որոշակի վերապահումով ենք կատարում ընտրությունը», - պատմեց Անտաշյանը»

Կարեն Անտաշյանը, ով նույնպես երիտասարդ գրող է, բացատրեց, որ «Գրանիշ»-ում հայնվող ստեղծագործությունները ընտրում է «Գրողների միության», բուհերի գրականության ամբիոնների իր ընկերների հետ միասին. կարդում են ժամանակակիցներին, քննարկում, ընտրում ու տարածում վիրտուալ ցանցում:

XS
SM
MD
LG