Մատչելիության հղումներ

Ֆինանսավորման նոր համակարգ` առողջապահության ոլորտում


Առողջապահության ոլորտում հուլիսի 1-ից մեկնարկել է համավճարի ներդրման պիլոտային ծրագիրը: Առողջապահության նախարարության նորկայացուցիչների բնորոշմամբ` ֆինանսավորման համավճարային մեխանիզմը պետության կամ նույնիսկ ապահովագրության կողմից վճարվող գումարի եւ ծառայության իրական արժեքի տարբերությունն է բնակչի մասնակցությամբ:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները Ծաղկաձորում հանդիպել են լրագրողների հետ եւ մանրամասն ներկայացրել ֆինանսավորման նոր համակարգի մանրամասները: Քննարկումն ուղեկցվել է բուռն անհամաձայնություններով, քանի որ հանդիպմանը ներկա լրագրողների մեծ մասը դեմ են արտահայտվել նոր համակարգին, նշելով, որ եթե նախկինում հիվանդը հիվանդանոցային կողմանկի ծախսերը չվճարելու այլընտրանք էր ունենում, ապա համակարգի ներդրման դեպքում ստիպված վճարել եւ արդեն օրենքի շրջանակներում:

Նոր համակարգի շրջանակներում ձեւավորված եւ հաստատված գնացուցակը փակցվելու է հիվանդանոցի պատին: Պիլոտային ծրագիրը հուլիսի 1-ից փոր4արկվում է առայժմ «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով` մինչեւ տարեվերջ համավճարի մեխանիզմը կներդրվի նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, նախարարի կողմից տնօրինվող «Էրեբունի» հիվանդանոցում ու «Արմենիա» բժշկական կենտրոնում:
XS
SM
MD
LG