Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ Բեռնար Ֆասիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ադրբեջանի պետական «ԱզերԹաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ «մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակի եւ հեռանկարների շուրջ»:

Մինչ Բաքու մեկնելը համանախագահները այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

Ադրբեջանի մայրաքաղաքում կիրակի օրը համանախագահները հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG