Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել է Թբիլիսի


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քիչ առաջ ժամանել է Թբիլիսի:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` օդանավակայանում պետքարտուղարին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բաթու Քութելիան:

Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված է Հիլարի Քլինթոնի հանդիպումը երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, ինչից հետո նախագահական նստավայրում կկայանա համատեղ ասուլիս:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Քլինթոնը Թբիլիսի մեկնեց Երեւանից: Վրաստանը Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ պետքարտուղարի այցերի վերջին կետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG