Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը


Հայաստանը հուլիսի 5-ին նշում է Սահմանադրության օրը:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Սահմանադրական հիմնարար արժեքները ոչ միայն հարիր են մեր ազգային նկարագրին, մեր ավանդույթներին, այլեւ համամարդկային են ու արդիական: Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Սահմանադրության մեջ ամրագրված բոլոր նպատակներն ու իդեալները չեն, ցավոք, որ մենք կարողացել ենք ամբողջովին կյանքի կոչել. հատկապես լիարժեք սոցիալական եւ իրավական պետություն դառնալու ճանապարհին մեզ լուրջ անելիքներ են սպասվում: Բայց ակնհայտ է ամենակարեւորը` Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքը, իրավունքի մեր ազգային համակարգի հիմքը, գործում է: Եվ գործում է արդյունավետորեն»:

«Սահմանադրությունը հասարակական համերաշխության մեր բանաձեւն է։ Այսօր եւ մեկընդմիշտ մեր խնդիրն է` անշեղորեն հետեւել Սահմանադրության տառին եւ ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ: Այդ ճանապարհով միայն մենք կհասնենք այն նպատակներին, որոնք տասնհինգ տարի առաջ ընտրել ենք մեր եւ մեր զավակների համար», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

Հայաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG