Մատչելիության հղումներ

Օբամային հղած շնորհավորական ուղերձում Ալիեւը հիշատակել է «գրավյալ տարածքները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հղած շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաեւ «գրավյալ տարածքների» թեմային:

«ԱզերԹաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ, իր ուղերձում կարեւորելով երկու երկրների համագործակցությունը էներգետիկ անվտանգության, գլոբալ մարտահրավերների եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում եւ ընդգծելով համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, Ադրբեջանի նախագահը հավելել է. - «Մենք նաեւ մեծ հույսեր ենք կապում մեր ժողովրդի ամենացավոտ հիմնախնդրի` մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը եւ մեր հողերի օկուպացմանը հանգեցրած հայ - ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության` միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խաղաղ կարգավորման բնագավառում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի, ջանքերի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG