Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանել են Բաքու` հանդիպելու Քլինթոնի հետ


Այսօր Բաքու են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն:

Ինչպես նշում է APA լրատվական գործակալությունը, միջնորդների այցը Ադրբեջանի մայրաքաղաք նախատեսված էր երկուշաբթի օրը, սակայն նրանք մեկ օր շուտ են ժամանել` հանդիպելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Պետքարտուղարի հետ համանախագահների հանդիպումը կկայանա այսօր, իսկ Ադրբեջանի ղեկավարության հետ միջնորդները կհանդիպեն վաղը:

Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ եւ շաբաթ օրերին Ստեփանակերտում եւ Երեւանում հանդիպել են Ղարաբաղի եւ Հայաստանի նախագահների, արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG