Մատչելիության հղումներ

Երկրորդ կիսաեզրափակիչում` Գերմանիան եւ Իսպանիան


Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին կհանդիպեն Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները:

Քառորդ եզրափակիչի` շաբաթ ուշ երեկոյան կայացած խաղում Իսպանիան 1:0 հաշվով հաղթեց Պարագվային. միակ գոլը խաղի 83-րդ րոպեին խփեց Դավիդ Վիլյան, ով 5 գնդակով գլխավորեց առաջնության ռմբարկուների ցուցակը:

Հանդիպման 59-րդ եւ 62-րդ րոպեներին նախ` Պարագվայը, ապա` Իսպանիան չկարողացան իրացնել 11-մետրանոց տուգանային հարվածները:

Հուլիսի 6-ին կայանալիք առաջին կիսաեզրափակիչում հանդիպելու են Ուրուգվայը եւ Նիդերլանդները:

2008 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիան 1:0 հաշվով հաղթեց Գերմանիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG