Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանում «լռության օր» է


Այսօր` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին, Լեհաստանում «լռության օր» է:

Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են իշխող «Քաղաքացիական պլատֆորմի» ներկայացուցիչ, Սեյմի մարշալ (խորհրդարանի խոսնակ) Բրոնիսլավ Կոմորովսկին եւ ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին:

Առաջին փուլում Կոմորովսկին շուրջ 4 տոկոսով ավելի քվե էր ստացել, քան Կաչինսկին: Ըստ հարցումների, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը այժմ էլ հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:

Լեհաստանում անցկացվող նախագահական ընտրություններն արտահերթ են: Երկրի նախկին նախագահ Լեհ Կաչինսկին զոհվել էր ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում նախագահական ինքնաթիռի վթարի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG