Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ


Ուրբաթ երեկոյան Հայաստանի պատշպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարար Սեյրան Օհանյանի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները, կարծիքներ են փոխանակվել հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG