Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոնը ժամանել է Լեհաստան


Շաբաթ օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արեւելաեվրոպական եւ հարավկովկասյան այցի շրջանակներում ժամանել է Լեհաստան:

Քլինթոնը Կրակովում մասնակցում է Ժողովրդավարությունների ընկերակցության 10-ամյակի տոնական միջոցառումներին: Ընկերակցությունը միավորում է այն երկրները (այդ թվում` Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը), որոնք հետամուտ են աշխարհում ժողովրդավարության ամրապնդմանը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպում կունենա Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Կքննարկվեն անվտանգությանը վերաբերող հարցեր, էներգետիկ հիմնախնդիրներ, իրավիճակը Աֆղանստանում, այլ հարցեր:

Ակնկալվում է, որ Վարշավայում Քլինթոնն ու Սիկորսկին կստորագրեն հակահռթիռային պաշտպանության տարրերի տեղակայմանը վերաբերող փասթաթուղթ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Լեհաստան է ժամանել Ուկրաինայից, որտեղ հանդիպումենր է ունեցել երկրի ղեկավարների, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի հետ:

Լեհաստանից Քլինթոնը կմեկնի Հարավային Կովկաս, կլինի Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում:

Երեւանում ԱՄՆ-ի պետքարտուղարին սպասում են կիրակի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG