Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից


Իսրայելը չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայից այդ երկրի 9 քաղաքացիների մահվան համար, որոնք գնտվում էին Գազայի հատվածի բլոկադան խախտելու փորձ կատարած եւ իսրայելցի զինվորականների կողմից մայիսի 31-ին ձերբակալված նավի վրա:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ցավում է, որ մարդիկ են զոհվել, բայց ներողություն չի խնդրի իրենց կյանքը պաշտպանած իսրայելցի զինվորականների գործողությունների համար:

Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ ուզում է խուսափել Թուրքիայի եւ Իսրայելի փոխհարաբերությունների հետագա սրացումից: Վարչապետը փոխանցել է, որ իր կաբինետի անդամներից մեկը այս շաբաթ հանդիպում է ունեցել թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG