Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիեւում ողջունում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, 2-ը հուլիսի, 2010թ.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիեւում ողջունում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, 2-ը հուլիսի, 2010թ.

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսել է իր շրջագայությունը. սկզբում նա այցելում է Ուկրաինա եւ Լեհաստան, վաղը արդեն կլինի Ադրբեջանում, իսկ կիրակի օրը կժամանի Երեւան:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հայաստանյան այցի շեմին Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները կոչ են անում պաշտոնական Վաշինգտոնին վերանայել Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը:

Նոր զարգացումներ Ստամբուլի հայ համայնքում. այստեղ հինգշաբթի օրը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ: Նման քայլի անհրաժեշտությունը ծագեց Պոլսո գործող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդության պատճառով:

XS
SM
MD
LG