Մատչելիության հղումներ

Բրազիլիան լքում է աշխարհի առաջնությունը


Բրազիլացի Ֆելիպե Մելոն Նիդերլանդների հետ խաղում գրավում է սեփական դարպասը
Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում այսօր 1:2 հաշվով պարտություն կրեց Նիդերլանդների թիմից եւ կլքի մրցաշարը:

Առաջին խաղակեսում բրազիլացիները հաղթում էին 1:0 հաշվով, սակայն հոլանդացիներին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլեւ առաջ անցնել եւ ի վերջո հաղթանակ տանել:

Խաղի 73-րդ րոպեին ակնհայտ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց բրազիլացի Ֆելիպե Մելոն, ով 55-րդ րոպեին գրավել էր սեփական դարպասը: Մյուս գոլերի հեղինակներն են բրազիլացի Ռոբինյոն (10-րդ րոպեին) եւ հոլանդացի Սնայդերը (68-րդ րոպեին):

Սա Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող առաջնության հերթական եւ թերեւս ամենամեծ սենսացիան է, քանի որ Բրազիլիայի թիմը ուժեղագույններից էր այս մրցաշարում եւ համարվում էր աշխարհի չեմպիոնի իրական հավակնորդ:

Մինչ այս փուլը առաջնությունը արդեն լքել էին աշխարհի 2006 թվականի չեմպիոն Իտալիան, փոխչեմպիոն Ֆրանսիան, ինչպես նաեւ Անգլիայի եւ Պորտուգալիայի ուժեղագույն թիմերը:

Նիդերլանդների հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Կիսաեզրափակիչում Նիդերլանդները հուլիսի 6-ին կհանդիպի այսօր ավելի ուշ կայանալիք Ուրուգվայ - Գանա հանդիպման հաղթողի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG