Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Քիրամիջյանը ազատ արձակվեց կալանքից


Այսօր ժամը 15:00-ի սահմաններում կալանքից ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի 19-ամյա ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշել է անհապաղ կալանքից ազատ արձակել Քիրամիջյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քիրամիջյանը անազատության մեջ էր մայիսի 31-ից, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Հունիսի 3-ին նույն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը` երկու ամիս ժամկետով:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG