Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի փոփոխված Սահմանադրությունը մտավ ուժի մեջ


Ղրղըզստանի փոփոխված Սահմանադրությունը այսօր` ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից հետո, մտավ ուժի մեջ:

Համաձայն հրապարակված վերջնական արդյունքների` հանրաքվեի մասնակիցների 90.55 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին եւ ընդամենը 8.07 տոկոսը` դեմ: Անցած կիրակի օրը կայացած հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72.24 տոկոսը:

Հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումը նաեւ հնարավորություն տվեց ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւային պաշտոնապես ստանձնելու երկրի նախագահի պարտականությունները. նրա պաշտոնակալության արարողությունը նախատեսված է վաղը:

Ղրղըզստանի Սահմանադրության փոփոխությունները նախատեսում են երկրի նախագահի լիազորությունների զգալի կրճատում եւ խորհրդարանական կառավարման համակարգի ստեղծում, ինչը առաջինը կլինի Կենտրոնական Ասիայում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG