Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները հանդիպեցին Ղարաբաղի ղեկավարության հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ արտգործնախարար Գերոգի Պետրոսյանի հետ:

Առանց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի Լեռնային Ղարաբաղ ժամանած միջնորդները նախ հանդիպել են Ղարաբաղի պաշտպանության նախարարի, այնուհետեւ` նախագահի եւ արտգործնախարարի հետ:

Բակո Սահակյանի հետ կեսօրին մոտ սկսված հանդիպումը շարունակվեց մոտ երկու ժամ:

Հանդիպումներից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում հնչած հարցերը, ինչպես նաեւ հունիսի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը:

«Մենք հաստատել ենք մեր մտահոգությունը այդ միջադեպի վերաբերյալ, խախտվել է 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, եւ նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եվ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է վերացնել նման միջադեպերը», - ասաց Պոպովը:

Ռուսաստանցի համանախագահը նաեւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով:

Համանախագահները հայտնեցին, որ Ստեփանակերտից պատրաստվում են գնալ Երեւան, որտեղ հանդիպելու են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, այնուհետեւ մեկնելու են Բաքու, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Շաբաթ օրը Երեւանում նախատեսված են միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագա Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG