Մատչելիության հղումներ

«Օրինակելի քաղաքացի` հաշվետու պաշտոնյա»


14-16 տարեկան 6 գյումրեցի ու վանաձորցի պատանիներ վերջին մեկ ամսում իրենց քաղաքներում բարեփոխումների փոքրիկ նախագծեր են մտածել ու իրականացրել «Օրինակելի քաղաքացի` հաշվետու պաշտոնյա» ծրագրի շրջանակներում:

Տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց ձայնը հասցնելու եւ Գյումրու, Վանաձորի խնդիրները բարձրաձայնելու միջոցն այս դեպքում փոքրիկ ֆիլմերն ու ռեպորտաժները դարձան, որոնք նկարահանեցին ու պատրաստեցին նախկինում երբեւէ լրագրությամբ չզբաղված ու տեսախցիկի հետ գործ չունեցած պատանիները:

Բարձրացվեցին այնպիսի խնդիրներ, ինչպես, օրինակ, աղբի կուտակումները, թափառական շների խնդիրը, կինոթատրոնների կիսավեր վիճակը, փողոցներում գծանցումների բացակայությունը: Ամեն մեկն իր խոսքերով, տեսանյութի ու կադրերի լեզվով ներկայացրեց խնդիրն ու փորձեց առայժմ գոնե փոքրիկ լուծում տալ:

Բելլան մրցույթը շահած ծրագրի Գյումրեցի մասնակիցներից է: Իր փոքրիկ ֆիլմում պատմել է Գյումրիում կինոթատրոնների բացակայության մասին ու փորձել է տալ սեփական լուծումը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Բելլան ու իր ընկերուհին Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեցին ֆիլմի ցուցադրություն: Նկարահանումներն ավարտվեցին, բայց աղջիկները որոշեցին չդադարեցնել ցուցադրությունները, որոնք այժմ կազմակերպվում են ամեն շաբաթ:

«Հիմա ես հանգիստ կարող եմ գնալ քաղաքապետարան, ինչ-որ մանր հարցեր լուծել», - ասում է Բելլան:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
«Օրինակելի քաղաքացի` հաշվետու պաշտոնյա» նախագիծն «Ինտերնյուս»-ի հետ իրականցրել ու ֆինանսավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը: Դեսպան Չարլզ Լոնսդեյլը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչպես են իրենց հետաքրքրվել այս ծրագրով եւ որքանով է կարեւոր Հայաստանում նման ծրագրեր իրականցնելը:

«Անհատներին էլ պետք է խրախուսել, որ իրենք կարող են ինչ-որ հարց բարձրացնել եւ լուծել այն: Այս նախագծում կարեւորեցինք հատկապես երիտասարդներին նման հարցերում ոգեւորելն ու օգնելը, ապացուցել, որ իրենց անհանգստացնող խնդիրների շուրջ պետք է ոչ միայն բողոքել, այլեւ փորձել լուծումներ գտնել»,- ասաց դեսպանը:
XS
SM
MD
LG