Մատչելիության հղումներ

Սեմնեբի. «Քլինթոնի այցը դեր կխաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին վստահ է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան «դեր կխաղա» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Սեմնեբին իր այդ կարծիքը հիմնավորել է նրանով, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր է:

Եվրամիության հատուկ ներկայացուցչի համոզմամբ` Միացյալ Նահանգները մտադիր է պետքարտուղարի այցը օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ մղելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG