Մատչելիության հղումներ

Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող 11 անձանցից մեկը անհետ կորել է


Միացյալ Նահանգներում վերջին օրերին ծագած լրտեսական սկանդալը նոր զարգացումներ է ստանում. Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող 11 անձանցից մեկը, ով Կիպրոսում գրավով ազատ էր արձակվել, անհետ կորել է:

Կիպրոսի ոստիկանությունը հայտնում է, թե կասկածյալը պետք է գրանցվեր Լառնակայի ոստիկանական բաժանմունքում, սակայն չի ներկայացել:

Լրտեսական այս սկանդալը միջազգային մեծ հնչեղություն ստացավ, քանի որ այդ մասին հայտարարվեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումից ընդամենը օրեր անց, ինչը շատերի կողմից գնահատվեց իբրեւ նոր «սառը պատերազմի» նախանշան:

Պաշտոնական Մոսկվան եւ Վաշինգտոնը, սակայն, ավելի ուշ հայտարարեցին, որ այդ միջադեպը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG