Մատչելիության հղումներ

Եվրոպայի չեմպիոնը անցավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ


Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը երեքշաբթի ուշ երեկոյան 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Իսպանիան հուլիսի 3-ին կհանդիպի Պարագվային, որը 1/8 եզրափակիչում երեքշաբթի օրը
11-մետրանոցներով 5:3 հաշվով հաղթեց Ճապոնիային. խաղի հիմնական ժամանակը ավարտվել էր 0:0:

Քառորդ եզրափակիչ են անցել նաեւ Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Գերմանիայի, Նիդերլանդների եւ Գանայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG