Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի դրամական փոխանցումներին


Ադրբեջանը չի համագործակցի ֆինանսական այն ընկերությունների հետ, որոնք դրամական փոխանցումներ են կատարում Լեռնային Ղարաբաղ, նրանց գործունեությունը Ադրբեջանում կդադարեցվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաեւը։

Նա ասել է, որ նախկինում նման դեպքեր եղել են, ու իրենց գործողությունները արդյունք են տվել։ Բաբաեւի փոխանցմամբ, մասնավորապես, դրամական փոխանցումներ կատարող Migom եւ Leader միջազգային ընկերությունները «փորձում են ուղղել իրենց սխալը»։

Ինչպես նշում է APA լրատվական գործակալությունը, ստուգումների արդյունքում պարզվել էր, որ այդ ընկերությունները գումարային փոխանցումներ են կատարում Լեռնային Ղարաբաղ։ Չնայած զգուշացմանը` նրանք շարունակել են փոխանցումները, եւ այս ամսվա կեսերին Կենտրոնական բանկը կոմերցիոն բանկերին հրահանգել է դադարեցնել համագործակցությունը այդ ընկերությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG