Մատչելիության հղումներ

logo-print

Մահացել է ամերիկյան Սենատի ամենահայտնի թուրքամետ անդամը


Սենատոր Ռոբերտ Բըրդ, արխիվային լուսանկար

Սենատոր Ռոբերտ Բըրդ, արխիվային լուսանկար

92 տարեկան հասակում վաշինգտոնյան հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկյան Սենատի ամենաերկարակյաց անդամը` դեմոկրատ Ռոբերտ Բըրդը:

9 անգամ անընդմեջ Սենատի ընտրություններում հաղթած Բըրդը Կապիտոլիումում հայտնի էր որպես Թուրքիայի թիվ մեկ բարեկամ: Հենց Ռոբերտ Բըրդի ջանքերով էր, որ 1990 թվականին տապալվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Հանրապետական Ռոբերտ Դոուլի հեղինակած բանաձեւի քվեարկությանը խոչընդոտելու նպատակով Բըրդը օգտագործեց իր տրամադրության տակ եղած օրենսդրական լծակները: 1990-ի փետրվարի 21-ին եւ 22-ին Սենատում այս հարցի շուրջ բանավեճ ծավալվեց Բըրդի եւ Դոուլի միջեւ, որի արդյունքում, սակայն, նախագիծն այդպես էլ քվեարկության չդրվեց:

Մեկնաբանելով Բըրդի մահվան լուրը` թուրքական Hurriyet-ը երեքշաբթի օրը գրել է. - «Իր երկարատեւ քաղաքական գործունեության ընթացքում Բըրդը միշտ աջակցել է Թուրքիային»:

Թուրքամետ սենատորի մահվան առթիվ հատուկ հայտարությամբ է հանդես եկել Ամերիկայի հայկական համագումարը: «Բըրդի կողմից Թուրքիային ցուցաբերած հզոր աջակցությունը միշտ խոչընդոտել է Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչմանը», - նշված է հայտարարության մեջ:

Ամերիկայի հայկական համագումարը հիշեցնում է, որ Բըրդը իր ելույթներում բազմիցս հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, եւ մեջբերում է թուրքամետ սենատորի խոսքերը. - «Պատմաբանները ընդհանուր հայտարարի չեն եկել այն հարցի շուրջ, թե ինչ է տեղի ունեցել 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG