Մատչելիության հղումներ

Արթուր Գրիգորյանը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար


Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Արթուր Գրիգորյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Արթուր Գրիգորյանը 41 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է, 2007 թվականից աշխատել է Վերահսկիչ պալատում` որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետեւ` երրորդ վարչության պետի տեղակալ: 2008 թվականի դեկտեմբերից մինչ նոր նշանակումը ութերորդ վարչության պետն էր: Արդարադատության փոխգնդապետ է:

2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանը հրաժարական է տվել մեկ շաբաթ առաջ:
Նախարարական այս պորտֆելը վերապահված է «Բարգավաճ Հայաստան»-ին: Մխիթար Մնացականյանը նախարար էր նշանակվել անցյալ տարվա նոյեմբերին` այդ պաշտոնից Գեւորգ Պետրոսյանի հրաժարականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG