Մատչելիության հղումներ

Համանախագահները հուլիսի սկզբին կժամանեն տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին կժամանեն տարածաշրջան:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, «համանախագահները տարածաշրջան կժամանեն հենց հուլիսի սկզբին, ժամկետները ճշտվում են»:

Ռուսաստանցի միջնորդը չի մեկնաբանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների շաբաթ օրվա հայտարարությունը, ասելով, թե իրենց գնահատականները այդ կապակցությամբ համանախագահները կտան` ժամանելով տարածաշրջան:

Հայաստանյան դիվանագիտական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին համանախագահների` հուլիսի սկզբին տարածաշրջան կատարելիք այցի մասին տեղեկությունը:


Արման Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG