Մատչելիության հղումներ

Նալբանդյան - Մամեդյարով հերթական հանդիպումը` հուլիսի 16-17-ը Ալմաթիում


Հայաստանյան դիվանագիտական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին այն տեղեկությունները, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայանալու է հուլիսի 16-17-ը Ալմաթիում:

Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսվում է Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվելիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստի շրջանակներում:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւը եւ Նիկոլա Սարկոզին Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ շաբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էին. - «Մենք մեր նախարարներին եւ համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ-ի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները եւս հաղորդում են հուլիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք Նալբանդյան - Մամեդյարով հանդիպման մասին:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG