Մատչելիության հղումներ

Պակիստանում գազի տանկերի պայթյունից 15 մարդ է զոհվել


Առնվազն 15 մարդ զոհվել, շուրջ չորս տասնյակը վիրավորվել են Պակիստանի հարավային Հայդերաբադ քաղաքում գազի տանկերի պայթյունից:

Քաղաքի ոստիկանապետի վկայությամբ` գազով լցված մեծ տանկերը տեղափոխող բեռնատարը պայթել է կայանված ժամանակ:

Պակիստանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ տեղի ունեցած վթար է եւ ոչ ահաբեկչական գործողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG