Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Օբամա-Էրդողան հանդիպում


ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման Կանադայի Տորոնտո քաղաքում հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։

Թուրքական «Անադոլու» գործակալության համաձայն՝ ԱՄՆ–ի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը քննարկել են Քրդական բանվորական կուսակցության անջատողականների դեմ պայքարին, Իրանի միջուկային ծրագրին, թուրք-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցեր:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նախօրեին ասել էր, թե «Թուրքիան պետք է ապացուցի, որ հավատարիմ է Արեւմուտքի հետ գործընկերությանը»։ Այս գնահատականներին արձագանքել էր ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ նշելով, որ պետքարտուղարի տեղակալի այս հայտարարությունները Էրդողանն անպայման կքննարկի Օբամայի հետ։ Այս հարցի վերաբերյալ Օբամա–Էրդողան զրույցի մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG