Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ դեսպան. Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները անդրադառնան ռուսական ընկերությունների վրա


Իրանի դեմ Եվրամիության միակողմանի պատժամիջոցներ կիրառելու պարագայում, եթե դա ազդի ռուսաստանյան ընկերությունների վրա, Ռուսաստանը կարող է սահմանափակել համագործակցությունը Եվրոպայի հետ։ Այս մասին ասել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը, ով քննադատել է Եվրամիության եւ ԱՄՆ-ի որոշումը՝ Իրանի նկատմամբ կիրառել ավելի խիստ սանկցիաներ, քան նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաստատված պատժամիջոցներով, որոնք ընդունվել են Մոսկվայի համաձայնությամբ։

Եվրամիության նոր պատժամիջոցները, որոնք նախօրեին Բրյուսելում քննադատում էր Չիժովը, արգելում են ԵՄ-ի անդամ երկրներում գործող ընկերություններին եւ կազմակերպություններին ներդրումներ կատարել Իրանում, տրամադրել տեխնիկական աջակցություն, Իրան արտահանել գազի եւ նավթի արդյունահանման տեխնոլոգիաներ։

Միացյալ Նահանգները եւս լրացուցիչ պատժամիցոցներ է սահմանել։ Մասնավորապես, ԱՄՆ-ը կարգելափակի այն ընկերությունների մուտքը ամերիկյան շուկա, որոնք Իրանի հետ կհամագործակցեն նավթային արդյունաբերության ոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG