Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման հարցի քննարկումը հետաձգվել է


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից փոխանցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վեհաժողովի բյուրոն մինչեւ աշուն հետաձգել է` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ հարցի քննարկումը:

Հարցի առնչությամբ Բյուրոյի նիստում զեկույցով հանդես պիտի գար ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ով նախօրեին հանդիպումներ էր ունեցել հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների եւ մեկական ընդդիմադիր անդամների հետ:

Հարությունյանը անդրադարձավ նաեւ երեկ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով նոր համազեկուցողի ընտրությանը. Ժորժ Կոլոմբիեի փոխարեն քվեարկությամբ ընտրվել է Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը:

Հարությունյանը «շատ մտահոգիչ» անվանեց երեւույթը` փաստարկելով, թե Լինդբլադը «բացահայտ հակահայ մոտեցում է դրսեւորել, ստորագրել է ցանկացած հակահայ փաստաթղթի տակ»:

Նույն հանգամանքը ընդգծեց նաեւ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

Հայաստանյան պատվիրակության անդամները դիմել են Մոնիտորինգի հանձնաժողովին` այդ թեմայով խորհրդատվություններ անցկացնելու առաջարկով, որը, սակայն, մերժվել է:

«Մոնիտորինգի հանձնաժողովը փորձեց մեր ձեռքերը ոլորելով` ստիպել, որպեսզի նման համազեկուցող լինի», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ դա «կարող է լրջորեն վնասել մեր հարաբերությունները Եվրախորհրդի հետ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG