Մատչելիության հղումներ

logo-print

Գորիի կենտրոնական հրապարակից հանվել է Ստալինի արձանը


Իոսիֆ Ստալինի հայրենի քաղաքի` Գորիի կենտրոնական հրապարակից հանվել է նրա արձանը:

Վրացական մամուլի փոխանցմամբ` 6-մետրանոց արձանը ապամոնտաժվել է գիշերով, ոստիկանները փորձել են խոչընդոտել լրագրողներին նկարահանել այդ իրադարձությունը` ծեծի ենթարկելով նրանցից ոմանց:

Գորիի արձանը, որը կանգնեցվել էր Ստալինի մահվանից մեկ տարի առաջ, խորհրդային բռնակալի կանգուն մնացած սակավաթիվ արձաններից էր: Վրացական քաղաքի բնակիչներից շատերը շարունակում են հպարտանալ իրենց հայրենակցով:

Տեղական պաշտոնյաները հայտնել են, որ արձանը տեղափոխվում է Ստալինի թանգարանի բակ, իսկ կենտրոնական հրապարակում կանգնեցվելու է 2008 թվականի ռուս - վրացական պատերազմում զոհվածների հուշարձանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG