Մատչելիության հղումներ

Stratfor. «Աշխարհքաղաքական զիջումներ` նորագույն տեխնոլոգիաների դիմաց»


ԱՄՆ -- Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը այցելում է ցանցային տեխնոլոգիաների առաջատար արտադրող Cisco Systems ընկերություն, Սան Հոզե, Կալիֆորնիա, 23-ը հունիսի, 2010թ.
ԱՄՆ -- Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը այցելում է ցանցային տեխնոլոգիաների առաջատար արտադրող Cisco Systems ընկերություն, Սան Հոզե, Կալիֆորնիա, 23-ը հունիսի, 2010թ.

«Պատահական չէ, որ Դմիտրի Մեդվեդեւն իր այցը Միացյալ Նահանգներ սկսում է Կալիֆորնիայից», - համոզված են Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները:

Վերլուծաբան Մարկո Պապիչի խոսքով` Մեդվեդեւի այցը ամերիկյան բարձր տեխնոլոգիաների կենտրոն համարվող Սան Ֆրանցիսկո նպատակ ունի խթանել երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

«Ռուսաստանի ցանկությունը ամերիկյան տեխնոլոգիական նորույթների ներմուծումն է: Խոսքը, նախ եւ առաջ, տիեզերական հետազոտությունների, նանոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված վերջին հետազոտությունների արդյունքների մասին է: Տեխնոլոգիական այս նորույթները Մոսկվային անհրաժեշտ են Ռուսաստանի տնտեսության արդիականացման համար», - նշում է Պապիչը:

Փոխարենը, ըստ ամերիկացի վերլուծաբանի, Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխարհքաղաքական որոշ խնդիրներում փոխզիջումների գնալ:

ԱՄՆ -- Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է նվիրում վերջին մոդելի iPhone 4 հեռախոս, Սան Հոզե, Կալիֆորնիա, 23-ը հունիսի, 2010թ.
«Աշխարհքաղաքականությունն ու արդիականացումը նույն մեդալի երկու կողմերն են: Ռուսաստանն ուզում է, որպեսզի նորագույն ամերիկյան հետազոտությունների արդյունքները հասու լինեն իր համար: Այդ նպատակով ռուսները մի շարք գլոբալ խնդիրներում` ինչպես, օրինակ, Իրանը կամ Աֆղանստանը, պատրաստ են համաձայնություններ ձեռք բերել Վաշինգտոնի հետ», - նշում է Պապիչը:

Փորձագետը նաեւ չի բացառում, որ Օբամայի եւ Մեդվեդեւի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կլինի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ռուսական ազդեցության ոլորտի ճակատագիրը:

«Այս ամենի դիմաց Ռուսաստանը շատ կոնկրետ արդյունքների կհանգի` ստանալով ներդրումներ, գիտելիքներ եւ նորագույն տեխնոլոգիաներ», - նշում է վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG