Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը վերականգնում է Բելառուսին գազի մատակարարումը


Ռուսաստանը այսօր հայտարարել է, որ վերականգնում է Բելառուսին գազի մատակարարումը լրիվ ծավալով:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի վկայությամբ` ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հեռախոսով փոխանցել է, որ Բելառուսը ամբողջութամբ մարել է իր պարտքը:

Այս շաբաթ «Գազպրոմ»-ը Բելառուսին մատակարարվող գազի ծավալը կրճատել էր 60 տոկոսով` պահանջելով մարել գոյացած մոտ 200 միլիոն դոլար պարտքը:

Բելառուսը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանին վճարել է 187 միլիոն դոլար, եւ միաժամանակ սպառնացել էր դադարեցնել ռուսաստանյան էներգակիրների տարանցումը դեպի Եվրոպա, մինչեւ «Գազպրոմ»-ը չվճարի 260 դոլար պարտքը, որը, ըստ պաշտոնական Մինսկի, գոյացել է Բելառուսի տարածքով գազի տարանցման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG