Մատչելիության հղումներ

ԳԹԿ-ում չեն հերքում, որ ավարտական քննությունների թեստերի արտահոսք է եղել


Armenia - Armenian graduates at a unified exam
Armenia - Armenian graduates at a unified exam

Օրեր առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամ, Ազգային ժողովի կրթության եւ գիտութան մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Անահիտ Բախշյանը («Ժառանգություն»), խոսելով դպրոցի ավարտական քննությունների թեստերի մասին, պնդեց, որ ԳԹԿ-ի տպարանում տպված թեստերի արտահոսք է տեղի ունեցել:

ԳԹԿ-ի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը համաձայնեց նշված դիտարկման հետ, բայց խոստացավ հետամուտ լինել եւ բացահայտել կատարվածը: - «Եթե մեր կոլեկտիվում նման քայլի ընդունակ մարդ կա, անպայման պիտի պատժվի, բայց բոլորովին չեմ բացառում, որ դա կարող էր նաեւ այլ օղակից դուրս գալ»:

Մինչ այդ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննակենտրոնում հունիսի 23-ին ռուսաց լեզվի քննություն հանձնեց 157 դիմորդ, բացակաների թիվը 16-ն էր: Ընդհանուր առմամբ` ռուսերեն քննություն հանձնելու համար հանրապետությունում հայտագրվել են 10048 դիմորդներ: Քննության անցկացման համար Հայաստանում եւ ԼՂ-ում ձեւավորվել են 13 քննակենտրոններ, որոնցից մեկը` Երեւանում:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում վաղվանից կսկսվի հանրակրթական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:

Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել դպրոցական քննությունները, միասնական քննության ավարտական (Ա) մասը չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:

XS
SM
MD
LG