Մատչելիության հղումներ

Հունիսի 18-ի միջադեպից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիտվող լարվածությունը չի թուլանում: Անցած գիշերը եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը թույլ է տվել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ:

Չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ շփման գոտու ամբողջ երկայնքով անցած գիշերը եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

«Տարբեր ուղղություններով, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից», - հավելեց Հասրաթյանը` շեշտելով. - «Ղարաբաղյան կողմը հրադադարը չի խախտել»:

Սենոր Հասրաթյանը փոխանցեց նաեւ, որ «համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է» եւ «ղարաբաղյան կողմը կորուստներ չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG