Մատչելիության հղումներ

logo-print

Փալոնը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է անում սահմանափակել ռազմական օգնությունը Ադրբեջանին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ամերիկյան կառավարությանը կոչ է արել վերականգնել Ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողությունը եւ սահմանափակել հետագա ռազմական օժանդակությունը Ադրբեջանին:

Ինչպես տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, հունիսի լույս 19-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած` հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ հրապարակած հայտարարությունում կոնգրեսականը շեշտում է. - «Հարձակման փաստերը առավել աղաղակող է դարձնում այն, որ դրանք որեւէ բանով հրահրված չէին եւ տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ընդամենը ժամեր անց»:

Թիվ 907 ուղղմամբ Ադրբեջանին ամերիկյան օժանդակություն տրամադրելու պայման է համարվում այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը: Այդուհանդերձ, 2002 թվականին ամերիկյան Կոնգրեսը նախագահին օժտել է այդ դրույթը սառեցնելու լիազորությամբ, ինչից հետո ամեն տարի Միացյալ Նահանգների նախագահը կիրառել է այդ իրավունքը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, իր հերթին, քննադատել է ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձություններին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի արձագանքը` պնդելով, թե նման թույլ արձագանքով միջնորդները կանաչ լույս են վառում Ադրբեջանի առջեւ դեպի պատերազմ տանող ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG