Մատչելիության հղումներ

Կոլոմբիեն դադարեցնում է աշխատանքը որպես Հայաստանի հարցով համազեկուցող


Ժորժ Կոլոմբիեն դադարեցնում է իր աշխատանքը որպես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող` ժամկետը լրանալու կապակցությամբ: Այդ մասին ֆրանսիացի խորհրդարանականը հայտնել է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի այսօր կայացած նիստում:

Նիստի ժամանակ, որին մասնակցել են նաեւ Հայաստանի հարցով մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակությունում Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքների վերացման ուղղությամբ «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների իրականացման ճանապարհային քարտեզը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG