Մատչելիության հղումներ

logo-print

Լեզվի եւ հանրակրթության մասին օրինագիծը` խորհրդարանի արտահերթ նիստում


Հունիսի 23-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվող արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են տնտեսական, սոցիալական, իրավական, կրթական եւ այլ ոլորտների վերաբերող մի քանի տասնյակ օրինագծեր, որոնց թվում կլինի նաեւ լեզվի եւ հանրակրթության մասին օրինագիծը: Իսկ մինչ այդ լեզվի օրենքում փոփոխություն կատարելու եւ օտարալեզու դպրոցների բացմանը դեմ արտահայտվող քաղաքացիները կրկին իրենք բողոքն արտահայտեցին ` Ազգային ժողովի դիմաց պիկետ անցկացնելով:

«Լեզուն գույք չէ պարտքի դիմաց» եւ «Կողմ ես` հեռացիր» պաստառներով ու թռուցիկներով հանդես եկող պիկետի մասնակից եւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության ակտիվիստ, համակարգչային տառատեսակների ստեղծող Ռուբեն Թառումյանն ասում է, որ նմանօրինակ միջոցառումների շնորհիվ է, որ Կառավարությունը որոշակի նահանջներ է արձանագրել:

«Հանրակրությունը չի կարող լինել որեւէ այլ լեզվով, բացի հայերենից, հետեւաբար օրենքի այդ կետն ընդհանրապես փոփոխության չպետք է ենթարկվի», - պնդեց Թառումյանը:

Նախաձեռնության կազմակերպիչներից Արամ Ապատյանն էլ պնդում է, որ իրենց նախաձեռնության հանդեպ քաղաքական խտրականություն է դրվում, քանի որ
հունիսի 19-ի երեկոյան Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տասնյակից ավելի երգիչների մասնակցությամբ կայանալիք համերգի մասին իրազեկման գործընթացում նախաձեռնող խումբը խոչընդոտների է հանդիպել: - «Մենք տեսնում ենք խտրականություն, քանի որ այդ օրը` մեր նշած ժամին, տեղի ունեցավ մեկ այլ համերգ», - նշեց Ապատյանը:

Պայքարը թեժ է հատկապես համացանցում: Օտարալեզու դպրոցների բացմանը դեմ արտահայտվող նախաձեռնության ակտիվիստ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ իրենց կազմակերպած միջոցառումների մասին շատերը տեղեկանում են հենց ինտերնետի միջոցով: Միայն Facebook սոցիալական ցանցում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խումբն արեդն ունի 2673 անդամ:

XS
SM
MD
LG