Մատչելիության հղումներ

Սերխիո Մարգարյան. «Աշխարհի առաջնությունում հարավամերիկացիները ակնհայտորեն գերազանցում են եվրոպացիներին»


Հարավային Ամերիկայի երկրների հավաքականները Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իրենց ներկայացրած ֆուտբոլով ակնհայտորեն գերազանցում են եվրոպացիներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ուրուգվայահայ ֆուտբոլային մարզիչ Սերխիո Մարգարյանը:

Նրա կարծիքով, տրամաբանական կլինի, որ հարավամերիկյան հավաքականները առաջնությունում ամենաբարձր տեղերը զբաղեցնեն: «Իմ կարծիքով, կիսաեզրափակիչում գերակշռող են լինելու Հարավային Ամերիկայի թիմերը», - նշեց Մարգարյանը:

Աֆրիկյան երկրների հավաքականների վերաբերյալ հայազգի մարզիչը ընդգծեց, որ նրանք շատ հիասթափեցնող ֆուտբոլ ներկայացրեցին, քանի որ կորցրել են իրենց ֆուտբոլի ինքնությունը` վերջին շրջանում դիմելով օտար մարզիչների օգնությանը:

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերխիո Մարգարյանը շուտով համաձայնելու է գլխավորել Պերուի հավաքականը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG