Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են արդյունավետ դարձնել գազի սակագնի գործով դատաքննության ընթացքը


«Մենք համոզված ենք, որ հայցը բանավոր ընթացակարգով քննելու դեպքում հասարակությունը կհասկանա, որ գազի սակագների բարձրացման կարիք իսկապես չկար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր (ՀԱԿ) միավորման ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Հայ ազգային կոնգրեսը գազի սակագների բարձրացման հետ կապված նախաձեռնել էր ստորագրահավաք եւ քաղաքացիների շուրջ 7 հազար ստորագրություն կրող հայցով դիմել դատարան: Հայցը, սակայն, դատարանը վարույթ է ընդունել ոչ թե բանավոր, այլ գրավոր ընթացակարգով, ինչը բացառում է հրապարակային դատական բանավեճեր անցկացնելու հնարավորությունը: Օրերս ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը, Վահագն Խաչատրյանը եւ փաստաբան Վահե Հովսեփյանը դիմել են դատարան` պահանջելով իրենց մասով առանձնացնել վարույթը եւ հարցը քննել գրավոր ընթացակարգով:

Խաչատրյանը պարզաբանեց, որ իրենց քայլը պայմանավորված է դատաքննության ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ, թեեւ դատարանից առանձնապես ակնկալիքներ չունեն:

«Այնուամենայնիվ, մենք գործում են միայն օրինական ճանապարհով», - ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG