Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հրաժարական է տվել


Մխիթար Մնացականյանը հրաժարական է տվել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին թե' կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը եւ թե' «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Հրաժարականի պատճառները եւ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը վերապահված է «Բարգավաճ Հայաստան»-ին: Մխիթար Մնացականյանը նախարար էր նշանակվել անցյալ տարվա նոյեմբերին` այդ պաշտոնից Գեւորգ Պետրոսյանի հրաժարականից հետո:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG