Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` Գորիսի քաղաքապետը վերընտրվել է


Գորիսում կիրակի օրը անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական տվյալներով` գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը վերընտրվել է:

Ըստ նախնական տվյալների, որ «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը, չորրորդ անգամ թեկնածությունը առաջադրած Նելսոն Ոսկանյանը հավաքել է ընտրողների քվեների մոտ 63 տոկոսը կամ 5264 քվե, նրա մրցակից Ավետիք Բուդաղյանի օգտին քվեարկել է 3138 ընտրող:

Նելսոն Ոսկանյանը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է եւ վայելում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությունը: Ավետիք Բուդաղյանը անկուսակցական գործարար է:

Կիրակի օրը համայնքների ղեկավարներ են ընտրվել Հայաստանի մի շարք այլ համայնքներում եւս:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG